Արմինե Հայրապետյան - Մայրիկ | Armine Hayrapetyan - Mayrik (Mother)

Անուշ մայրիկ իմ անգին, Աստվածամոր աչքերով, Ձյունաճերմակ մազերով, Բարի, քնքուշ հայացքով: Ջահել կյանքդ մոռացել, Բալիկիդ ես մեծացրել, Տարիներդ էլ արդեն, Իմ կյանքին ես դու հյուսել: Ամեն վանքում մոմ վառել, Աղերսել ես դու Աստծուն, Որ պահպանի քո բալին, Փրկի չարից քո ձագին: Ոնց դիմանամ այս ցավին, Որքան այրվեմ կարոտեմ, Եվ թանկ հուշդ խնկարկեմ, Մոմեր վառեմ, աղոթեմ: - - - - - Դիպված հաղորդաշար, N190 Հաղորդումն ամբողջությամբ՝ https://www.youtube.com/watch?v=0dnldU4QiqQ Երգի հեղինակ և կատարող՝ Արմինե Հայրապետյան: - - - Հ.Գ. Բաբաջանյանի ու Հեքիմյանի երգերը միշտ հատուկ դեր ունեին մեր ընտանիքում... հայրիկս երգում էր, ես էլ՝ լսում, բառերը կիսատ-պռատ լսելով՝ ձայնակցում) Չկային այդ ժամանակ սկավառակներ ու ինտերնետ... Բաբաջանյանի սկավառակը (էն ժամանակ դեռ վինիլային «пластинка»-ներ էին) մաշացրել էինք, բայց Հեքիմյանից այդպես էլ ոչինչ չունեինք, ոչինչ չկար էլ... միայն հորս ձայնով հնչած մի քանի երգ... Դարը փոխվեց, ինտերնետն ի հայտ եկավ, Բաբաջանյանի երգերն էլ ավելի տարածվեցին, բայց Հեքիմյանից էլի ոչինչ... Մի օր, ինչ-որ պատահականությամբ մի կայք գտա՝ mp3.musichall.am, հայկական ազգային և ժողովրդական մի գանձարան էր: Էնտեղ էլ վերջապես գտա Արարատի մասին Հեքիմյանի ամենասիրելի երգերից մեկը... մի խինդ ու ուրախություն... Նոստալգիայի մեծ պաշար էր... Օրական 10 անգամ լսում էի, չէի ձանձրանում, երգն այլևս ուղղակի երգ չէր ինձ համար... Հիմա այդ կայքը փակվել է ու հայտնի էլ չի, թե ով էր հեղինակը... Բախտի բերմամբ հասցրել էր հավանածս մի քանի երգեր քաշել, մոտս պահել... Դարը նորից փոխվեց, յութուբն ի հայտ եկավ, ես էլ մի օր յութուբյան իմ ալիքն ունեցա.. ու թեև այն բացել էի հայկական պարեր տեղադրելու նպատակով, պարբերաբար հիշողություններովս էլ էի կիսվում... Էդպես էլ մի օր Էլեգիան հրապարակեցի... ահա նա՝ https://www.youtube.com/watch?v=Q4IHn94fSQE Ֆայլի վրա գրված էր, որ Արմինե Հայրապետյանն է երգում... Իմացածս միակ Արմինե Հայրապետյանը իմ սիրելի հեղինակ-կատարող (բարդ) երգչուհին էր, բայց երգում ձայնը նրանը չէր... էդպես էլ չիմացա՝ ով է այդ թանկագին ձայնի հեղինակը... Անցավ ևս մի տասնամյակ... Այսօր, նորից լրիվ պատահաբար, երբ իմ սիրելի հեղինակ-կատարող Արմինե Հայրապետյանի երգացանկն էի թարմացնում, հանդիպեցի «Դիպված հաղորդաշարին», որում հյուր էր մի այլ Արմինե Հայրապետյան... Պարզվեց՝ հենց նա է... Այդ սիրելի ձայնը... Ամեն ինչ թոողեցի, մինչև վերջ նայեցի, փնտրեցի... Էլեգիան: Ցավոք, չկար, բայց այլ երգեր լսեցի վերջապես նրա կատարմամբ... Ինչպես և Էլեգիան՝ մի երգը մյուսից գեղեցիկ, բայց մեկը մյուսից ավելի ցավոտ... Մայրիկի մասին երգը շատ հուզեց... հատկապես դահլիճում արտասվող կանայք... Որոշեցի այս երգով էլ կիսվել ձեզ հետ... հուսամ՝ կհավանեք... - - - FOLLOW ME: Facebook: https://facebook.com/tigran.madoyan YouTube: https://youtube.com/TigranMadoyan Instagram: https://www.instagram.com/tigran.madoyan Twitter: https://twitter.com/tigran_madoyan LinkedIn: https://www.linkedin.com/in/TigranMadoyan - - - Support me on Patreon: https://www.patreon.com/TigranMadoyan

Иконка канала Экономим Роуминг
8 подписчиков
12+
3 просмотра
7 дней назад

, чтобы оставлять комментарии